Երևանում կարծում են, թե բազմավեկտոր քաղաքականություն են վարում՝ ըստ РИА Новости-ի՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Բայց, միևնույն ժամանակ, նրանք հետաքրքրված են Շանհայի համագործակցության կազմակերպությանը միանալով։ Այսինքն՝ նրանք, ինչպես իրենց թվում է, բազմավեկտոր քաղաքականություն են վարում»,- շեշտել է Պեսկովը։               
 

Բախում ՈՒկրաինայի Ռադայի շենքի առջև

Բախում ՈՒկրաինայի Ռադայի շենքի առջև
15.10.2014 | 13:29

ՈՒկրաինայի խորհրդարանի շենքի առջև բախում է տեղի ունեցել ցուցարարների և ոստիկանների միջև, երբ մի քանի ցուցարարներ փորձել են մտնել շենք: Ներքին գործերի նախարարի խորհրդական Անտոն Գերասչենկոն իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ մոտ հինգ տասնյակ մարդ բերման է ենթարկվել ոստիկանական բաժին:
Ցուցարարները Գերագույն ռադայից պահանջում են օրակարգում ընդգրկել Երկրորդ աշխարհամարտի ժամանակաշրջանի դիմադրության շարժման կազմակերպությունների՝ ՈՒկրաինական ազգայնական կազմակերպության և ՈՒկրաինական ապստամբ բանակի անդամներին ազգային հերոսներ ճանաչելու մասին օրինագիծ: Ազգայնականների մի մասը սոցիալական ցանցերի միջոցով հերքել է իր մասնակցությունը ցույցին:

Դիտվել է՝ 1800

Մեկնաբանություններ